Հայաստանի ոստիկանությունը հրաժարվել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանի վարչական հետապնդումից:
Վարչական դատարանի Գյումրիի նստավայրի դատավոր Էդուարդ Նահապետյանն այսօրվա դատական նիստում հայտնել է, որ ոստիկանությունը դիմել էր Պետրոս Մակեյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածով պատժելու խնդրանքով:
Այդ հոդվածը նախատեսում է «հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը», ինչը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
Այսօր, սակայն, դատավորը հայտարարեց, որ ոստիկանությունը հետ է վերցրել հայցադիմումը, ինչը նշանակում է, որ երկուշաբթի օրը Մակեյանի նկատմամբ հարուցված վարչական գործը կարճվելու է:
Միեւնույն ժամանակ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Պետրոս Մակեյանի եւ մի շարք այլ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը, որով նրանք մեղադրվում են ընտրական հանձնաժողովի աշխատանքը խանգարելու մեջ:
Սաթենիկ Վանցյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)