Մատչելիության հղումներ

Հովհաննես Գրիգորյան. «Կուզենայի, որ նախագահի խոստումների գոնե կեսը կատարվեր»


Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նոր նախագահից փոփոխություններ է ակնկալում ոչ միայն մշակույթի, այլեւ մյուս բնագավառներում:

«Որովհետեւ տնտեսական, քաղաքական ասպարեզներում հաջողություններից է կախված մշակութային ասպարեզի հաջողությունը», - փաստարկեց բանաստեղծը:

«Ես կուզենայի, որ գոնե նրա [Սերժ Սարգսյանի] խոստումների կեսը կատարվեր», - շարունակեց Գրիգորյանը: - «Դա մեծ նվաճում կլիներ, որովհետեւ առ այսօր նախորդ նախագահների խոստումների 10-15 տոկոսն է կատարվել»:

«Կուզենայի ռեալ, շոշափելի բան տեսնեի կոռուպցիայի դեմ պայքարում: Ստվերի դեմ պայքարում, կոռուպցիայի դեմ պայքարում եթե ես տեսնեմ երեք միլիմետր առաջընթաց, ես կհամարեմ, որ նախագահը գործ է անում, նոր կառավարությունը աշխատում է»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG