Մատչելիության հղումներ

Վասիլի Ղազարյանը ազատվել է Վիետնամում եւ Հարավային Կորեայում Հայաստանի դեսպանի պարտականություններից


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Վասիլի Ղազարյանին Վիետնամում եւ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռոբերտ Քոչարյանը նույն օրը հրամանագրեր է ստորագրել նաեւ Չինաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մովսիսյանին, համատեղության կարգով, Վիետնամում եւ Կորեայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին) նշանակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG