Մատչելիության հղումներ

Չեռնոգորիայի նախագահ վերընտրվեց Ֆիլիպ Վույանովիչը


Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքում Չեռնոգորիայի նախագահ վերընտրվեց Ֆիլիպ Վույանովիչը. որը, նախնական տվյալներով, ստացավ քվեների մոտ 51 տոկոսը:

Նրա ամենաուժեղ մրցակիցը՝ Արդրիյա Մանդիչը, որը հանդես է գալիս Սերբիայի հետ կապերի սերտացման օգտին, հավաքեց 20 տոկոս ձայն:

Սրանք առաջին նախագահական ընտրություններն էին 600 հազար բնակիչ ունեցող Չեռնոգորիայում այն բանից հետո, երբ այդ բալկանյան երկիրը երկու տարի առաջ անկախացավ Սերբիայից:

Վույանովիչի հաղթանակը, դիտորդների կարծիքով, վերահաստատեց սոցիալիստների Դեմոկրատական կուսակցության գերիշխող դիրքերը Չեռնոգորիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG