Երեկ Լոնդոնում խոչընդոտներ են հարուցվել Օլիմպիական կրակի ճանապարհին: Այսօր այն հասցվել է Փարիզ, որտեղ անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Օլիմպիական ջահի ճանապարհին ցուցարարները Տիբեթի դրոշներ էին ծածանում, փորձում էին խանգարել մարզիկի ընթացքը, խլել նրա ձեռքից ջահը, կրակմարիչով հանգցնել կրակը:
Այսօր Փարիզում ոստիկանները անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկել` փորձելով կանխել անկարգությունները Օլիմպիական ջահի ճանապարհին: Մինչդեռ ցուցարարները արդեն բողոքի գործողություններ են ծրագրել:
Փարիզից Օլիմպիական կրակը կտեղափոխվի Ամերիկա՝ մասնավորապես, Սան Ֆրանցիսկո եւ Բուենոս Այրես: