Այսօր Ֆինլանդիայի նոր արտգործնախարար նշանակվեց Ալեքսանդր Ստուբը, որը դառնում է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, քանզի այդ կազմակերպությունում այժմ նախագահում է Ֆինլանդիան:
Ստուբը այդ պաշտոնում փոխարինեց Իլկա Կաներվայից, որը հրաժարական տվեց, երբ պարզվեց, որ նա մոտ 200 հեռախոսային ուղերձ է հասցեագրել էրոտիկ մի պարուհու:
40-ամյա Ստուբը ապրիլի 10-ին այցելելու է Վիեննա եւ հանդես է գալու ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում, որտեղ այս տարի նախագահում է Ֆինլանդիան:
ԵԱՀԿ-ի այսօր տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2008 թվականին Ֆինլանդիայի նախագահության առաջնահերթություններից է «տարածաշրջանի երկարատեւ հակամարտությունների կարգավորումը»:
Ստուբը 2001-2003 թվականներին եղել է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի խորհրդականը, այնուհետեւ ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր: Նա 9 գրքերի հեղինակ է: