Մատչելիության հղումներ

Ռուսաստանը, հավանաբար, երեք սուզանավ կվաճառի Վենեսուելային


Ռուսաստանը երեք սուզանավ կվաճառի Վենեսուելային, ինչի վերաբերյալ գործարքը կնքվելու է հաջորդ ամիս Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ: Այդ մասին, վկայակոչելով ռազմաարդյունաբերական համալիրի աղբյուրները, այսօր հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Անցած տարի Ռուսաստան կատարած այցելության ժամանակ Չավեսն ասել էր, թե իր երկիրը սուզանավերի կարիք ունի «թշնամիներից, եւ առաջին հերթին, Միացյալ Նահանգներից պաշտպանվելու համար»:

«Ասոշիեյթեդ փրես»-ը փաստում է, որ Վենեսուելան արդեն Ռուսաստանից գնել է մոտ 3 միլիարդ դոլարի սպառազինություն, այդ թվում ուղղաթիռներ, Կալաշնիկովի ավտոմատներ եւ «ՍՈւ» ռազմական ինքնաթիռներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG