«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, որը մարտի 24-ից հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, մտահոգիչ վիճակում է, սակայն չի պատրաստվում դադարեցնել հացադուլը: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:
Նրա վկայությամբ՝ Սուրենյանցը «շարունակելու է հացադուլը այնքան ժամանակ, մինչեւ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի եւ իրեն ազատ արձակեն»:
Պատասխանելով Սուրենյանցի առողջական վիճակի մասին հարցին, փաստաբանն ասել է. - «Տեսողության հիվանդություն ուներ, եւ ներկա պահին աչքերը ամբողջությամբ արյունակալված են, երիկամների ցավեր ունի»:
Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հասարակական միջոցառում կազմակերպելու եւ պետական իշխանությունը յուրացնելու մեջ:
Ռուզաննա Ստեփանյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)