Իռլանդիայի վարչապետ Բերտի Ահերնն այսօր հայտարարել է, որ մայիսի սկզբին հրաժարական է տալու՝ իր անձնական ֆինանսական հարցերի հետ կապված սկանդալի պատճառով:
Ահերնի նկատմամբ ճնշումներ են սկսվել, երբ հայտնաբերվել է, որ նրա հաշվին 150 հազար դոլար գումար կա, որը չի ձեւակերպված որեւէ փաստաթղթով:
Ահերնը հերքել է մեղադրանքը, բայց ասել է, թե չի ցանկանում, որ իր հետ կապված սկանդալը շեղի կառավարության ուշադրությունը:
Ահերնի 11-ամյա պաշտոնավարության ընթացքում Իռլանդիան աննախադեպ բարգավաճում է ապրել տնտեսական վերելքի արդյունքում: