Մատչելիության հղումներ

«Մայամի հերալդ». «Նոր դեսպանի նշանակումը կարող է դառնալ այս տարվա ամենաթեժ հարցը ամերիկահայերի համար»


ԱՄՆ-ում լույս տեսնող «Մայամի հերալդ» թերթը կարծիք է հայտնել, որ Հայաստանում նոր դեսպան Մարի Յովանովիչի նշանակումը ամերիկահայերի համար կարող է դառնալ այս տարվա ամենաթեժ հարցը:

«Այն, որ Ներկայացուցիչների պալատում տապալվեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը, նշանակում է, որ Յովանովիչի հաստատումը կարող է դառնալ այս տարվա ամենաթեժ հարցը ամերիկահայերի համար, որոնք տարիներ շարունակ բարձրացրել են ցեղասպանության հարցը», - գրում է թերթը: - «Դա կարող է օգտագործվել նաեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Հայերը կազմում են Կալիֆորնիայի եւ Նյու Ջերսիի ընտրողների մի զգալի մասը, իսկ սենատոր Բարաք Օբաման Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ է, կոմիտե, որը պետք է քննարկի Յովանովիչի թեկնածությունը»:

Յովանովիչի համար անորոշ հարցը մնում է այն, թե արդյո՞ք իրեն կհաջողվի խուսափել Ռիչարդ Հոգլանդի ճակատագրից, փաստում է ամերիկյան պարբերականը, հիշեցնելով, որ ամերիկահայ ակտիվիստները եւ Կոնգրեսում նրանց աջակիցները տապալեցին Հոգլանդի նշանակումը, քանի որ նա այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG