Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի նախագահը հանդիպել է Միխեիլ Սահակաշվիլիի հետ


«Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Ջեֆրի Գեդմինը երեկ Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, քննարկելով ՆԱՏՕ-ին անդամակցելու այդ երկրի մտադրությունը, ինչպես նաեւ մամուլի ազատության հետ կապված խնդիրները:

Հանդիպման ընթացքում Գեդմինը մտահոգություն է հայտնել անցած տարվա նոյեմբերին հայտարարված արտակարգ դրության առիթով, որի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը չէր վերահեռարձակվում որեւէ ռադիոկայանով:

«Ազատություն» ռադիոկայանի նախագահը հանդիպել է նաեւ պատգամավորների, կառավարության պաշտոնյաների, ընդդիմության առաջնորդների եւ ռադիոկայանի Թբիլիսիի բյուրոյի աշխատակիցների հետ:

«Մեր ժողովրդավարությունը փխրուն է, եւ հիմա մենք «Ազատություն» ռադիոկայանի կարիքն ունենք ավելի, քան երբեք», - Գեդմինի հետ հանդիպման ժամանակ ասել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG