Առաջիկա շաբաթվա ընթացքում հետընտրական զարգացումներին առնչվող 30 մեղադրյալների քրեական գործերը կուղարկվեն դատարաններ: Այդ մասին երեկ հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնել է գլխավոր դատախազությունը, Աղվան Հովսեփյանը հավաստիացրել է, որ «հրապարակային դատավարությունների ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ քրեական գործերով ձեռք բերված ապացույցներին»: