Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի վստահված անձը դատապարտվել է ազատազրկման


Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի զենք պահելու համար 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Հանրապետություն» կուսակցության անդամ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հուսիկ Բաղդասարյանին:

«Նրա մոտ զենք չկար. ընդամենը 16 հատ փամփուշտ էր, որ նա գնել էր իր օրինական [որսորդական] զենքից կրակելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բաղդասարյանի շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանը: - «Եվ գնել էր որսորդական խանութից, որի վաճառքը ազատ է…»:

Զուռնաչյանը ասաց, որ անպայման ներկայացնելու են վերաքննիչ բողոք, որովհետեւ «չկա նախադեպ, որ անձը նման քանակի փամփուշտների համար դատապարտվի 3 տարվա ազատազրկման»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG