Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. - «Ղարաբաղյան խնդիրը այլ լուծում չունի, քան բանակցային ճանապարհը»


Երկուշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, մեկնաբանելով բանակցություններից հրաժարվելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը, համոզմունք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «այլ լուծում չունի, քան բանակցային ճանապարհը»:

Ինչպես լրագրողներին ասաց Հայաստանի արտգործնախարարը` «շատ վատ է, որ Ադրբեջանը հրաժարվում է հանդիպել», եւ հավելեց, որ Հայաստանը հանդիպում չի խնդրել, դա եղել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը:

«Ադրբեջանը շատ կեղտոտ խաղ է խաղում», - շարունակեց Օսկանյանը: - «Այն, ինչ անում են, համենայն դեպս, համահունչ է վերջերս իրենց արած քայլերի հետ: Առաջինը` փորձել ընդհանրապես Մինսկի խումբը ցրել, դրա միջոցով հրաժարվել մի փաստաթղթից, որը ծնվել է հայկական եւ արդբեջանական կողմի երկու տարվա աշխատանքի արդյունքում: Եվ այնտեղ հայտնված բոլոր սկզբունքներին իրենք հստակ համաձայնություն են տվել… Հիմա կարող են աճպարարություններ չանել»:

Նրանց ծրագիրն ու ստրատեգիան, ըստ Օսկանյանի` ակնհայտ է. - «Բայց ադրբեջանական կողմը սխալվում է… Այս խնդիրը այլ լուծում չունի, քան բանակցային ճանապարհը: Եվ այդ բանակցությունների հիմքում պետք է լինի Ղարաբաղի ժողովրդի ամբողջական ինքնորոշման իրավունքի դրսեւորումը»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG