Մատչելիության հղումներ

«Պեռնո Ռիկար»-ը գնեց «Աբսոլյուտ»-ը


Ալկոհոլ արտադրող ընկերությունների ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը 5,63 միլիարդ եվրոյով գնել է «Աբսոլյուտ» օղին արտադրող շվեդական «Վին ընդ Սփրիթ» պետական ընկերությունը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` «Վին ընդ Սփրիթ»-ը աճուրդի էր դրվել Շվեդիայի կառավարության կողմից` պետական ընկերությունների վաճառքի ընդհանուր ծրագրի շրջանակներում: Աճուրդում երեկ հաղթող է ճանաչվել «Պեռնո Ռիկար»-ը, որի առաջարկը գերազանցել է երեք այլ ընկերությունների առաջարկները:

«Պեռնո Ռիկար»-ի կառավարիչ-տնօրեն Պիեռ Պրինգեն ասել է, թե «Աբսոլյուտ»-ի արտադրությունը կլրացնի խմբի ռազմավարությունում առկա բացը, քանի որ բարձրակարգ օղու արտադրությամբ «Պեռնո Ռիկար»-ը մինչ այժմ չի զբաղվել:

«Պեռնո Ռիկար»-ի մեջ է մտնում նաեւ Երեւանի կոնյակի գործարանը, որը ֆրանսիական խումբը ձեռք է բերել 1998 թվականին` վճարելով շուրջ 30 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG