Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին վստահված անձ Հովհաննես Հարությունյանին դատապարտել է մեկ տարի 6 ամիս ազատազրկման` ապօրինի կերպով փամփուշտներ ձեռքբերելու եւ պահելու համար: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հարությունյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանը:
Նա նշել է, սակայն, որ իր պաշտպանյալը այդ փամփուշտները գնել է իր օրինական «Սայգա» տիպի որսորդական հրացանի համար:
«Պատժի նման խստությունը, երեւի, պայմանավորված է միայն Լեւոն Տեր-֊Պետրոսյանի վստահված անձ լինելու հանգամանքով»,֊ - կարծիք է հայտնել Զուռնաչյանը:
Նրա վկայությամբ՝ մեղադրող կողմը պնդում է, թե հայտնաբերված փամփուշտների մի մասը նախատեսված չէ «Սայգա» տիպի հրացանի համար: Փորձագետը եզրակացրել է, որ փամփուշտները արտադրված են ավելի շուտ, քան արտադրվել է «Սայգա»-֊ն, ուստի նախատեսված չեն այդ տիպի հրացանի համար:
«Սակայն դա չի նշանակում, որ արգելված է «Սայգա» հրացանով կրակել նման փամփուշտներով»,֊ - պնդել է փաստաբանը:
Նա նաեւ հայտնել է, որ պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան:
Ռուզաննա Ստեփանյան