Մատչելիության հղումներ

Տիգրան Բալայան. «Ադրբեջանական կողմը չի համաձայնել հանդիպել Բուխարեստում»


Ադրբեջանական կողմը մերժել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Բուխարեստում հանդիպում կազմակերպելու գաղափարը: Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ենթադրություն էր արել, թե Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել ապրիլի 2֊4֊-ին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-֊ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG