Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել


Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել մարտի 1֊-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի եւ Հայաստանում ստեղծված իրադրության ուսումնասիրության համար:

Ժամանակավոր հանձնաժողովում նա առաջարկում է ընդգրկել երկուական պատգամավոր խորհրդարանական խմբակցություններից, երկուսը՝ անկախ պատգամավորներից եւ խորհրդակցական ձայնով՝ նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին կամ նրա ներկայացուցչին:

Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ հանձնաժողովի խնդիրներն են լինելու՝ մարտի 1-֊ին եւ լույս 2գ-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած դեպքերի, հետընտրական ժամանակաշրջանում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրությունը, ներքաղաքական դրության գնահատումը եւ ելքի որոնումը, քաղաքական ընդդիմության գործունեության երաշխիքները, հեռուստառադիոընկերությունների ազատության ապահովման եւ բազմակարծության սկզբունքի մշակումը:

Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը կարծիք է հայտնել, որ «Վիկտոր Դալլաքյանի շարադրած ծավալուն հարցերը որոշ կետերում խնդրահարույց են»:

Երկու օր է, ինչ խորհրդարանի նախագահը պաշտոնական շրջանառության է դրել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Վիկտոր Դալլաքյանի այս նախաձեռնությունը:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG