Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, «Բեմական խաչմերուկներ» մշակութային կենտրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանը, մարտի 26-ին եւ 27-ին կազմակերպվելու են թատերական տոնական միջոցառումներ:
Մարտի 27-ին կայանալու է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Անվանակարգերը այս անգամ 13-ն են` «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Թատրոնի համար գրված լավագույն պիես», «Լավագույն սցենոգրաֆիա» եւ այլն:
Այս տարի կազմակերպիչները, ըստ Հակոբ Ղազանչյանի, փորձել են անել հնարավորը մրցանակաբաշխության ընթացքում առավելագույն օբյեկտիվություն ապահովելու համար: «Այս տարի նույնիսկ հանձնաժողովի անդամները մինչեւ արարողության մեկնարկը չեն իմանա, թե ովքեր են ճանաչվել լավագույնները. դրան տեղյակ կլինի միայն հանձնաժողովի քարտուղարը, ով միջոցառման մեկնարկից մեկ ժամ առաջ հանձնաժողովի անդամներից ստացած գնահատականների միջոցով կկարողանա պարզել, թե ովքեր են դարձել մրցանակաբաշխության հաղթողները», - հավաստիացրեց Հակոբ Ղազանչյանը:
Էրիկ Ղազարյան