Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով, մարտի 1-ին տուժածներից հիվանդանոցներում այժմ 8 հիվանդ է բուժում ստանում. 6 քաղաքացի, 1 ոստիկան եւ 1 զինծառայող:
Միքայելյանի անվան ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում ոստիկանության 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը: Ինստիտուտի առաջին փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանն ասաց, որ հիվանդը այս պահին ծանր վիճակում է. հրազենային միջանցիկ վնասվածք, պարանոցի հատվածում ողնուղեղը վնասվել է:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռոբերտ Գաբոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ 26-ամյա քաղաքացի Ռուբեն Թորոսյանը, որն ստացել էր գլխի հրազենային թափանցող վնասվածք, առայժմ չի վերականգնել խոսելու ունակությունը, բայց հավանականություն կա, որ դա կլինի շուտով: Նույն հիվանդանոցում է բուժվում ոստիկանության մայոր, 34-ամյա Մեխակ Մխիթարյանը, որը, բժիշկների հավաստմամբ, շուտով կապաքինվի:
Թիվ 2 բուժմիավորումում աջ սրունքի հրազենային վնասվածքի հետեւանքներից բուժվում է Արարատի մարզի Վեդի գյուղի բնակիչ, 33-ամյա Խաչիկ Դավթյանը: Միավորման փոխտնօրեն Հասմիկ Կակոսյանի փոխանցմամբ՝ վիճակը լավ է: Բժշկուհին նաեւ ասաց, որ մարտի 1-ից ի վեր ունեցել են այդ դեպքերի հետ կապված 6 քաղաքացիական տուժած, բոլորն էլ՝ հրազենային վնասվածքով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանի փոխանցմամբ, իրենց մոտ բուժվող երկու հիվանդի վիճակը բավարար է, հիվանդանոցից դուրս կգրվեն մինչեւ շաբաթավերջ: Նրանցից մեկն ազգությամբ հայ, ԱՄՆ-ի քաղաքացի է: Բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 վիրավոր, որոնցից 6-ն արագ ապաքինվել եւ դուրս են գրվել: Երկուսը եղել են զինվորական, 9-ից 4-ը՝ հրազենային վնասվածքով:
«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում այս պահին մեկ քաղաքացի կա, եւս մեկը բուժօգնություն է ստանում թիվ 3 հիվանդանոցում:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց , որ նախաքնության մարմնի այս պահի տվյալներով՝ դեպքի ժամանակ վնասվածք ստացել եւ բուժհաստատություններ է դիմել 265 քաղաքացի, որից 210-ը ոստիկան է կամ զինծառայող: 134 ոստիկան ու զինծառայող հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել, նույնպիսի վնասվածք է ստացել 15 քաղաքացիական անձ: 8 քաղաքացի բուժհաստատություններում սխալ անձնական տվյալներ է ներկայացրել, փախել հիվանդանոցից: Բուժհիմնարկներից փախածների թվում 5-ը, ըստ Սոնա Տռուզյանի, բեկորային կամ հրազենային վնասվածք ունենին: Միջոցներ են ձեռնարկվում նրանց գտնելու ուղղությամբ:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)