Մատչելիության հղումներ

Տիգրան Բալայան. «Հայաստանի կառավարությունը ստացել է ԱՄՆ-ի նոր դեսպանի ագրեմանի հայցումը»


Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հայաստանի կառավարությանը ներկայացվել է ԱՄՆ-ի նոր դեսպանի անունը՝ նրա նշանակման համաձայնությունը ստանալու ակնկալիքով:

«Հայաստանի կառավարությունը ստացել է ԱՄՆ-ի նոր դեսպանի ագրեմանի հայցումը, որը ներկայումս քննարկվում է», - ասաց Բալայանը, չհրապարակելով ներկայացված դեսպանի անունը:

Միաժամանակ, «Կալիֆորնիա քուրիեր» թերթի խմբագրապետ Հարութ Սասունյանը պնդում է, որ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել Ղրղըզստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի անունը:

Ըստ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի էլեկտրոնային կայքի՝ մինչեւ 2005 թվականին Բիշքեկում դեսպան նշանակվելը Յովանովիչը աշխատել է Կիեւում, Օտտավայում, Մոսկվայում, Լոնդոնում եւ Մոգադիշոյում: Նա խոսում է ռուսերեն եւ ֆրանսերեն:

Եթե Հայաստանի կառավարությունը տա նոր դեսպանի նշանակման համաձայնությունը, դեսպանի թեկնածությունը կներկայացվի Սենատին, որը կարող է հաստատել կամ չհաստատել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG