Այսօր Հրազդան քաղաքի մոտակայքում՝ Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Տեղի բնակիչները պահանջել են ազատ արձակել իրենց պատգամավորին, որը ձերբակալվել է մարտի 1-֊ի իրադարձություններից հետո:
Բողոքի գործողությանը մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Իրավապահները չեն խոչընդոտել ցուցարարներին:
Գլխավոր դատախազության վկայությամբ՝ Սասուն Միքայելյանին պատկանող «Վանատուր» ռեստորանում մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել:
Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը ձերբակալվել է մարտի 12-ին: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար:
Սասուն Միքայելյանին եւ երեք այլ պատգամավորների նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանավորելու` գլխավոր դատախազի միջնորդությունը Ազգային ժողովը բավարարել էր մարտի 4-ին: