(շաբաթ, 22-ը մարտի)
«Առավոտ»-ը «Կեղծ երկխոսություն» վերնագրված խմբագրականում գրում է. - «Ընդդիմության հետ երկխոսությունը մեր իշխանությունը պատկերացնում է չափազանց յուրովի՝ որպես կուսակցական վերնախավին իշխանական համակարգի մեջ ներգրավում եւ, այդպիսով, ընդդիմադիր դաշտի ամայացում՝ «Էստի համեցեք՝ պաշտոն տանք բանաձեւով»։ «Բայց եթե հանուն ինչ-որ կեղծ «երկխոսության», ենթադրենք, Վազգեն Մանուկյանը նշանակվի գյուղատնտեսության նախարար, իսկ Արտաշես Գեղամյանը՝ սպորտի նախարար, արդյոք դրանից գյուղատնտեսությունն ու սպորտը ծաղկելո՞ւ են, կամ հասարակական կրքե՞րն են հանդարտվելու», - հարցրել է խմբագիրն ու շեշտել. - «Իրական երկխոսությունը պաշտոններով գայթակղելը չէ։ Ընդդիմությունը պետք է ընդդիմություն մնա, այսինքն՝ մաս չկազմի կառավարությանը եւ շարունակի քննադատել իշխանությանը»։ «Երկխոսությունը քաղաքական խաղի կանոնների մասին պայմանավորվածությունն է», - բանաձեւել է խմբագիրն ու ամփոփել. - «Նման երկխոսություն Հայաստանում չկա»։
«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, պնդելով, որ խորհրդարանական իշխող քառյակի միջեւ կոալիցոն հուշագրի ստորագրումով «պատմության գիրկն են անցնում մեկ տարուց ավելի տեւած խորհրդարանական եւ ապա՝ նախագահական ընտրություններն ու հետընտրական բուռն զարգացումները», առանձնացրել է. - «Պատահական չէ, որ խիստ ներկայացուցչական՝ քառակողմ կազմով քաղաքական կոալիցիայի ձեւավորման մասին համաձայնագիրը ստորագրվում է մեր երկրում հաստատված արտակարգ դրության վերացման հետ մեկտեղ: Սա նշանակում է, որ «քաղաքական բանավեճերի ու մեղադրանքների ժամանակաշրջանի ավարտից հետո, մարտի 21-ի հուշագիրը ստորագրած ուժերը համարձակորեն ստանձնում են երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու պատասխանատվությունը»։
Իր հերթին, անվստահությամբ արձագանքելով իշխող ուժերի քառյակի երեկ կնքած կոալիցիոն համաձայնագրին, «Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանը դիտարկել է. - «Չի կարող մարդը ինքն իր հետ կոալիցիա կազմել։ Իսկ չորս ուժերը, որ կազմել են՝ ընդամենը նույն համակարգի բաղկացուցիչ մասերն են»։ «Համակարգը ինքն իր հետ է կոալիցիա կազմել, հետեւաբար, ներքաղաքական լարումը հաղթահարելու համար ներկայիս նոր, երրորդ կոալիցիան բացարձակապես անպետք կառույց է», - պնդել է մեկնաբանն ու փաստարկել. - «Բանն այն է, որ ճգնաժամը առկա է ոչ թե համակարգի ներսում, այլ իշխանությունների եւ հասարակության միջեւ, իշխանությունների եւ քաղաքացիների միջեւ»։ Ըստ հոդվածագրի, նոր կոալիցիա կազմած ուժերն «իրականում հասկանում են, որ հասարակական երկխոսության հնարավորությունն այն փամփուշտներն էին, որոնք չպիտի կրակվեին»։ «Դրանց ձայնի հետ երկխոսության հնարավորությունը կորավ, եւ հիմա ոչինչ չի մնում անել, քան գրկել իրար ու լսել լռությունը՝ զարմանալով, թե չորսից որ մեկի սիրտն է այդպես արագ բաբախում՝ այդ լռության մեջ», - գրում է «Ժամանակ Երեւան»-ի մեկնաբանը:
«Չորրորդ իշխանություն» թերթի մեկնաբանը, հակադարձելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսում հնչեցրած մտքին, թե «իրավիճակը պետք է բերել կառավարելիության այն աստիճանին, որ ունեցել ենք մինչեւ ընտրությունները», դիտարկել է. - «Իրավիճակն ապակայունացել եւ անկառավարելի է դարձել կեղծված ընտրությունների պատճառով, հետեւաբար՝ «կառավարելիության նախկին աստիճանին» վերադառնալու համար պետք է չեղյալ հայտարարել այդ ընտրությունները։ Այլ ելք չկա, ռեպրեսիաներն ու ծիծաղաշարժ օրենքներ ընդունելը չեն օգնի»։
«168 ժամ»-ի մեկնաբանը «Մեկ հոգին զոհ էր, յոթը՝ վիճակագրություն» վերնագրի տակ գնահատել է. - «Մարտի 1-ին զոհվեց ՀՀ ութ քաղաքացի։ Պաշտոնական տեղեկատվությունը մեզ պարտադրեց պաշտոնապես ճանաչել զոհերից միայն մեկին՝ մի սպայի, որի հերոսության մասին պատմեցին նրա զինվորական ընկերները, որի թաղման արարողությանը մասնակցեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այդ ամենը ցուցադրվեց հեռուստատեսությամբ։ Բայց մենք այդպես էլ չիմացանք, թե ովքեր են այն յոթ քաղաքացիները, որոնք զոհվեցին այդ օրը»: Հարցին, թե «ունե՞նք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, արժեք մեր պետության համար», մեկնաբանը պատասխանել է. - «Մեզնից յուրաքանչյուրը կարող է իրեն դնել յոթ զոհերից որեւէ մեկի տեղն ու պատասխանն ակնհայտ է դառնում. մեզնից յուրաքանչյուրը անդառնալիորեն կջնջվեր պետության հիշողությունից՝ որպես անուն-ազգանուն՝ մնալով որպես վիճակագրություն»։ «Այս անհոգի վերաբերմունքը զոհված քաղաքացիների նկատմամբ հասարակության ներսում անհնազանդության եւ անվստահության զգացողություն է առաջացնում», - դիտարկել-ամփոփել է մեկնաբանը։
Ատոմ Մարգարյան