Մատչելիության հղումներ

Մոսկվայի մարզում Հայաստանի քաղաքացի է սպանվել


Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանում Հայաստանի քաղաքացի է սպանվել: 43-ամյա տղամարդուն` վզի վրա դանակով հասցված վերքերով, գտել են հինգշաբթի առավոտյան Զավետի Իլյիչա ավանում: Տուժողը մահացել է, երբ բժիշկները փորձում էին օգնություն ցուցաբերել նրան:

Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել են մարզի իրավապահ մարմիններից, դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, անցկացվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG