Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել` կոչ անելով իրական ու ազնիվ երկխոսության:
Ողջունելով Հայաստանի քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, միջազգային հանրության ներկայացուցիչների ջանքերը` ուղղված երկրում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, «Ժառանգություն»-ը, միաժամանակ, դատապարտելի է համարում այն, որ «խորհրդային 30-ական թվականների ոճով ու ոգով ձերբակալվում, ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվում ՀՀ քաղաքացիներ, որոնցից շատերի դատապաշտպանական իրավունքները չեն հարգվում, եւ նրանք դառնում են քաղաքական հաշվեհարդարի զոհեր»:
Ընդդիմադիր խմբակցությունը պահանջում է «այս իրավիճակի պատասխանատու իշխանության տարբեր օղակներից` լրատվականից մինչեւ դատական, անհապաղ դադարեցնել անխոհեմ գործողություններով եւ միակողմանի ու սադրիչ քարոզչությամբ կրքերի բորբոքումը»:
«Ժառանգություն»-ը հայտարարում է, որ «ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է հանրային նոր, իրական ու ազնիվ երկխոսության մեջ, որը կհանգեցնի ոչ միայն ազգային առաջընթացի, այլեւ գործելակերպի ու մտածողության նոր որակի»: