Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
Նախագահը շնորհավորել է դիվանագետին` վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-բրիտանական հարաբերությունների առավել խորացմանը:
Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Հայաստանը հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի հետ ինչպես երկկողմ կապերի զարգացմամբ, այնպես էլ համագործակցությամբ եվրաինտեգրացման գործընթացի շրջանակում:
Նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության ծրագրային օժանդակությունը կառավարման համակարգի բարեփոխումներին, ինչպես նաեւ ընդգծել է Բրիտանական խորհրդի ակտիվ գործունեությունը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանում թեեւ բրիտանական ներդրումներ կան, սակայն չօգտագործված հնարավորությունները դեռեւս շատ ավելին են, եւ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ: Նա կարեւորել է տնտեսական գործակցության խթանման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: