Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի պաշտոնադրության արարողությունը՝ ապրիլի 9-ին Օպերային թատրոնում


Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնադրության արարողությունը կկայանա ապրիլի 9-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այսօր Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է որոշում, որի համաձայն` ապրիլի 9-ին ժամը 14:00-ին օպերային թատրոնի դահլիճում հրավիրվելու է խորհրդարանի հատուկ նիստ՝ Հայաստանի նախագահի պարտականությունների ստանձնման առիթով:

Որոշման օգտին կողմ է քվեարկել 85 պատգամավոր: 5 դեմ ձայները պատկանում են «Ժառանգություն» խմբակցության նիստին ներկա անդամներին, իսկ ձեռնպահ է քվեարկել միայն անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG