Մատչելիության հղումներ

Քոնդոլիզա Ռայսը եւ Ռոբերտ Գեյթսը ժամանել են Մոսկվա


Այսօր Մոսկվա են ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Երկօրյա այցի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ կունենան Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի, ընտրված նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ իրենց ռուսաստանցի պաշտոնակիցների հետ:

Բանակցությունների օրակարգում են հակահրթիռային պաշտպանության, զանգվածային ոչնչացման զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի հարցեր:

Պաշտոնական Մոսկվան դեմ է Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու` ԱՄՆ-ի ծրագրին:

Ամերիկյան կողմը, սակայն, պնդում է, թե նման համակարգը անհրաժեշտ է Իրանից եւ նման այլ երկրներից բխող հնարավոր վտանգից պաշտպանվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG