Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժա. «Արտատարածաշրջանային ուժերը ազդեցություն են գործել Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վրա»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծիք է հայտնել, որ Երեւանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների վրա ազդել են արտաքին ուժերը, գրում է այսօր «Կրասնայա զվեզդա» թերթը:

«Արտատարածաշրջանային ուժերը որոշակի չափով ազդեցություն են գործել Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վրա»,֊ - ասել է Բորդյուժան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գիտափորձագիտական խորհրդի հերթական նիստում:

Նրա կարծիքով՝ արտաքին ուժերի հետաքրքրությունը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի նկատմամբ հիմնականում պայմանավորված է քաղաքական եւ տնտեսական գործոններով, այսինքն պաշարների համար սրված պայքարով: Միեւնույն ժամանակ դա կարող է հետագայում հանգեցնել իրավիճակի լուրջ ապակայունացման, ինչպես նաեւ «Ռուսաստանի հետ հետխորհրդային պետությունների գործակցության թուլացման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG