Մատչելիության հղումներ

«Նեզավիսիմայա գազետա». «Հայաստանում զորավարժությունների անցկացման հետ կապված հարցեր կան»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հայաստանում տարվա երկրորդ կեսին անցկացվելիք «Սահմանագիծ 2008» զորավարժությունների հետ կապված որոշ հարցեր կան: Այդ մասին այսօր գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

«Հայաստանը այդ կազմակերպությունում յուրատեսակ առանձնատարածք է՝ նա չունի սահման դաշնակից երկրներից որեւէ մեկի հետ: Ի՞նչ անել, եթե Ադրբեջանը կամ Վրաստանը իրենց օդային տարածքում արգելեն այն ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները, որոնք Հայաստան են բերելու կազմակերպության անդամ երկրների սպաներին: Իսկ դրանք 5֊7֊-հոգիանոց օպերատիվ խմբեր են Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից եւ Ուզբեկստանից: Դիվանագիտական դեմարշներ կազմակերպե՞լ: Սրե՞լ առանց այն էլ ոչ այնքան հարթ հարաբերությունները Մոսկվայի եւ Բաքվի, Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ: Իսկ ինչպե՞ս վարվել իրական ռազմական գործողությունների եւ Հայաստանի գործնական շրջափակման դեպքում: Պաշտոնյաները խուսափում են պատասխաններից»,֊ - փաստում է մոսկովյան թերթը:

«Իսկ ոչ պաշտոնական աղբյուրները, որոնք ցանկանում են անանուն մնալ, պնդում են, որ օպերատիվ խմբերը Երեւան են մեկնելու քաղաքացիական ավիաընկերությունների սովորական չվերթներով, որոնք խափանել որեւէ մեկը չի համարձակվի: Իսկ իրական ռազմական հակամարտության դեպքում՝ կմտածենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG