«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը երեկ գոհունակություն է հայտնել ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդումները կարճ ալիքներով հեռարձակելու կապակցությամբ:
«Հիասթափեցնող է, որ Հայաստանի իշխանությունների սահմանափակումների պատճառով մենք ստիպված ենք եղել դիմելու այս հետընթաց քայլին` օգտագործել հնացած հաճախականությունները, որոնցից Հայաստանում հրաժարվել էինք 3 տարի առաջ, բայց ուրախ եմ, որ դա գործում է»,֊ - ասված է Գեդմինի հայտարարության մեջ:
Մարտի 8֊-ից «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեկոյան ծրագիրը հեռարձակվում է կարճ ալիքների երկու հաճախականություններով: Այնուամենայնիվ, այդ հաճախականություններով հեռարձակվում է «Ազատություն» ռադիոկայանի ընդամենը մեկժամյա ծրագիրը, մինչդեռ մինչեւ սահմանափակումները FM կայաններով հեռարձակումը կազմում էր 3 ժամ:
Միաժամանակ, կտրուկ ավելացել է «Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային կայքի այցելուների թիվը: Մարտին այցելուների թիվը եռապատկվել է նախորդ ամսվա համեմատությամբ: