Չնայած Երեւանում հայտարարված արտակարգ դրությանը` մարտի 8-ին շուրջ երկու տասնյակ կանայք սեւ ժապավեններով երթ էին նախաձեռնել մայրաքաղաքի Սպանդարյանի անվան դպրոցի մոտից մինչեւ Սուրբ Սարգիս եկեղեցի` հարգանքի տուրք մատուցելու մարտի մեկի լույս երկուսի գիշերը ոստիկանության եւ ցուցարարների բախումների հետեւանքով զոհվածների հիշատակին: Ըստ պաշտոնական տվյալների, բախումների ընթացքում զոհվել է 8 մարդ: Ցուցարարները կանգ առան ֆրանսիական դեսպանատան մոտ, ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին:
Եկեղեցու մոտ նրանց սպասում էին բազմաթիվ ոստիկաններ, նաեւ բարձրաստիճան ոստիկանների այն խումբը, որ Ազատության հրապարակում պարբերաբար հսկում էր ընդդիմության հանրահավաքները:
«Այդ կոտորածների յոթերորդ օրն է այսօր: Աղոթում ենք զոհվածների հոգու հանգստության համար: Թող իմանան,որ հայ կնոջ ձայնը դեռ մարած չէ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց երթին մասնակցող կանանցից մեկը: Մեկ ուրիշն էլ հավելեց, թե` «Թող իմանան, այդքան շուտ ընկճվողը չենք»:
Ցուցարարների թվում կային նաեւ կանայք, որոնց հարազատները ձերբակալված կամ կալանավորված են: Նրանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իր տղային 3-6 տարով ազատազրկում են` «Lեւոն» գոռալու համար».
« Իմ տղային եկան, ծեծելով, ջարդելով տարան, հիմա էլ 3-6 տարի հոդվածով դատում են, թե` դու «Lեւոն» ես գոռացել: Կուսակցական չէ,ուղղակի մասնակցել է հանրահավաքներին»,-նշեց նա:
Մեկ այլ կին էլ պատմեց,որ իր որդուն էլ ձերբակալել եւ մեկ օրից ազատ են արձակել.
« Երբ մեր աչքի առաջ մեքենայի տակ են գցում կնոջը, վրայով անցնում, ո՞ր հայ երիտասարդը կարող է դա հանդուրժել»,- բացականչում էին երթին մասնակցող կանայք:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)