Այսօր երեկոյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Մեթյու Բրայզային եւ ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզե?ֆ Փենինգթոնին:
«Ժառանգություն» կուսակցության տրամադրած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող մարտահրավերները:
Հետմիջօրեին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը Մեթյու Բրայզայի հետ հանդիպել են «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը: Պատգամավորները ներկայացրել են նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված լարվածության լիցքաթափման վերաբերյալ իրենց մոտեցումները:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)