Մատչելիության հղումներ

Քորի Ուելթ. «Պետք է զրկել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող օգնությունից»


Ջորջթաունի համալսարանի եվրասիական ռազմավարության ծրագրի ղեկավար Քորի Ուելթն առաջարկում է երեւանյան վերջին իրադարձություններից հետո զրկել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող օգնությունից:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող օժանդակության հոսքը պետք է դադարեցվի՝ քանի դեռ չկա մարտի 1-ի եւ 2-֊ի բռնությունների ամբողջական եւ անկախ գնահատական»,֊ - կարծիք է հայտնել ամերիկացի մասնագետը «Eurasia View» էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում:

«Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները պետք է անեն մի բան՝ չհավակնեն, որ ժողովրդավարական առաջընթաց կա այնտեղ, որտեղ նման բան չկա: Մի բան է փողոցին լավատեսության առիթ տալուց խուսափելը, մեկ այլ բան՝ բարձրաձայնել «մանկական քայլերի» մասին, երբ դրանք բացակայում են»,֊ - ասել է Քորի Ուելթը:

«Հայաստանի պարագայում անսովոր է այդ երկրի հետ սովորականի պես գործ ունենալու ԱՄՆ֊-ի եւ Եվրոպայի ցանկությունն այն դեպքում, երբ գործ ունենալու հարց չկա՝ Հայաստանը Արեւմուտքի համար ո'չ անվտանգության, ո'չ էլ էներգետիկ գործընկեր է»,֊ - փաստել է ամերիկացի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG