Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում երկու օր առաջ տեղի ունեցած բախումներով, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Այդ մասին երեկվա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի այդ միջադեպը չկրկնվի», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Միաժամանակ, Քեյսին ընդգծել է, թե Կոսովոյի անկախացումը Սերբիայից չի կարող նախադեպ լինել Լեռնային Ղարաբաղի համար. - «Կոսովոն նախադեպ չէ եւ չպետք է որպես նախադեպ դիտարկվի աշխարհի որեւէ այլ վայրում: Այն, անշուշտ, նախադեպ չէ Լեռնային Ղարաբաղի համար»:
Պետդեպարտամենտի խոսնակի մեկնաբանությամբ` Կոսովոյի դեպքը եզակի է, քանի որ դրա վերաբերյալ կա ՄԱԿ-ի բանաձեւ:
Քեյսին հայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, իսկ Հայաստան ժամանելուց առաջ արդեն այցելել է Բաքու, որտեղ փոխանցել է Միացյալ Նահանգների մտահոգությունները` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումների հնարավոր վերսկսման հետ:
Միաժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը պնդել է, որ մարտի 4-ին հրադադարի ռեժիմը խախտել էր ադրբեջանական դիվերսիոն խումբը` գրավելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հենակետերից մեկը:
«Տվյալ փաստի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավարությունը ղարաբաղյան կողմի խնդրանքով ծանուցել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ պարոն Կասպրչիկին, ինչպես նաեւ ստատուս քվոյի եւ հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման նպատակով փորձել է ուղիղ հեռախոսակապ հաստատել ադրբեջանական զինված ուժերի ղեկավարության հետ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իրազեկել է, որ նախարար Սաֆար Աբիեւը զբաղվածության պատճառով չի կարող մտնել հեռախոսային բանակցությունների մեջ: Ռազմական արվեստի բոլոր կանոններով` հայկական կողմը նախաձեռնել է համապատասխան քայլեր եւ դուրս է մղել ադրբեջանցի զինծառայողներին իրենց գրաված հենակետից` վերականգնելով ստատուս քվոն շփման գծի վրա», - պատմել է Քոթանջյանը պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում: