«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելլոն այսօր Բաքվում դատապարտել է հայկական եւ ադրբեջանական զինված ստորաբաժանումների շփման գծում հրադադարի խախտումը:
«Սա բացասական զարգացում է, որի առիթով մենք ափսոսանք ենք հայտնում», - ասել է Ժոզե Լելլոն եւ հավելել. - «ՆԱՏՕ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ես հուսով եմ, որ միջազգային համայնքը կաջակցի տարածաշրջանում կայունության հաստատմանը»:
«Թրենդ» լրատվական գործակալությունը նշում է, որ Ժոզե Լելլոն Բաքվում մասնակցելու է «Ռոուզ - Ռոթ» 68-րդ խորհրդաժողովին:
Բաքվում նա հանդիպելու է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովին, խորհրդարանի փոխնախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Զիաֆաթ Ասքարովին, Միլի մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամներին, կուսակցական խմբակցություններ ներկայացնող պատգամավորներին:
«Ռոուզ - Ռոթ» ծրագիրը 1990 թվականին ստեղծվել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում ժողովրդավարական բարեփոխումներին նպաստելու նպատակով: Ծրագիրը նախաձեռնել են ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի այն տարիների նախագահ, կոնգրեսական Չարլի Ռոուզը եւ սենատոր Բիլ Ռոթը: