Մատչելիության հղումներ

Հայկական կողմից երկու վիրավոր


Հայաստանն այսօր պաշտոնապես հերքել է, որ հայ - ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումների հետեւանքով բազմաթիվ զոհեր են եղել հայկական կողմից: Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հայկական կողմից կա երկու վիրավոր:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ունի միայն երկու վիրավոր, ընդ որում մեկը` ծանր, որի կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,֊ - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, թե շփման գծում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 16 մարդ, ընդ որում 12֊-ը՝ հայկական կողմից:

Ըստ այդ աղբյուրի՝ երեկվա բախումները տեւել են 13 ժամ, որոնց ընթացքում սպանվել է 3 ադրբեջանցի զինվոր: Չորրորդը սպանվել է այսօր տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

«Ռոյթերզ»֊-ն այսօր վկայակոչում է անանուն արեւմտյան դիվանագետի, որն ասել է. - «Այն, ինչ հաղորդվում է, հնչում է մի փոքր ավելի, քան սովորական բախում: Սակայն ներկա մթնոլորտում այս ամենը կարող է հաստատ չափազանցված լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG