Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Արգենտինայի նախագահը


Հայաստանի նախագահ ընտրվելու առիթով վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները:

Կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն՝ Արգենտինայի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. - «Արգենտինայի ժողովրդի, կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Օգտվելով առիթից, վերահաստատում եմ Արգենտինայի կառավարության ձգտումը` էլ ավելի զարգացնելու եւ խորացնելու երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամության եւ համագործակցության կապերը` ի շահ մեր ժողովուրդների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG