Մատչելիության հղումներ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք տասնյակ անձ


Անցած շաբաթ Երեւանում տեղի ունեցած իրադարձություների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք տասնյակ անձ:

Հայաստանի գլխավոր դատախազության այսօրվա հաղորդագրության համաձայն՝ «ոստիկանության ներկայացուցիչների կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, զանգվածային անկարգություններ հրահրելու, կազմակերպելու համար, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի մարտի 3-ի դրությամբ ձերբակալվել է երեք տասնյակ անձ»:

Դատախազությունը նաեւ հայտնում է, որ ձերբակալվածների մի մասը նախկինում դատվածություն ունեցող անձինք են: Նրանց թվում կան ընդհուպ 6 անգամ դատված անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG