Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ես պարտավոր եմ եղել ընդունել համապատասխան որոշումներ»


«Ես, իբրեւ Սահմանադրության երաշխավոր, պարտավոր եմ եղել ընդունել համապատասխան որոշումներ», - ասաց այսօր նախագահական նստավայրում հրավիրած ասուլիսում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«9 օր շարունակ չարտոնված հանրահավաքների էին կազմակերպվում Երեւանում, եւ հանրահավաքների բովանդակությունը, ոճը անցկացնելու բերեցին նրան, որ վերջապես հրահրվեցին ընդհարումներ ոստիկանության հետ: Ոստիկանության օրինական պահանջին դիմադրեցին: Իսկ պահանջը ընդամենը խուզարկության խնդիր էր, քանի որ լուրջ տեղեկատվության կար զենքի եւ զինամթերքի մասին: Եվ այդ ընդհարման ընթացքում եղան նաեւ տուժածներ ե’ւ ոստիկանության կողմից, ե’ւ մասնակիցների կողմից:

Այսօր խախտվում է հասարակական կարգը: Այսօր ցուցարարները անցել են բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի սահմանները, եւ այսօր արդեն կրակոցներ են լսվում ուղղված ոստիկանության դեմ: Սա հենց այն զենքերից է եւ այն նռնակներն են օգտագործվում, որոնց մասին մենք խոսոում էինք, եւ որոնք ցուցադրեցին հեռուստաալիքները: Կան 8 վիրավորներ ոստիկանության աշխատողների մոտ, եւ բավական լուրջ վիրավորված են գնդապետը եւ գնդի հրամանատարը: Բավական լուրջ վնաս է հասցված պետական եւ մասնավոր գույքին: Կազմակերպիչների անունները բոլորիս հայտնի են, եւ իհարկե իրենք պատասխանատվություն են կրելու օրենքի առջեւ»:

Ես հրամանագիր եմ ստորագրել արտակարգ դրություն մտցնելու մասին: Եվ հրամանագիրը ստորագրել եմ միայն այն ժամանակ, երբ ինձ զեկուցել են այդ 8 վիրավորների մասին: Հրամանագիրը ուղղված է սահմանադրական կարգի պահպանությանը եւ, իհարկե, առաջին հերթին, մեր բնակչության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Ռոբերտ Քոչարյանը փաստել է, որ պարետային ժամը մեկմիլիոնանոց քաղաքում մեծ անհարմարություններ կարող էր ստեղծել քաղաքացիների համար:

Նա նաեւ հայտնել է, որ զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան:

Անդրադառնալով բանակի դերին` Ռոբերտ Քոչարյանը ասել է. - «Մենք ստիպված ենք բանակի հնարավորությունները կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG