Մատչելիության հղումներ

Արքայազն Հարրին հետ է կանչվել Աֆղանստանից


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ արքայազն Հարրին հետ է կանչվել Աֆղանստանից այն բանից հետո, երբ ինտերնետով լուրեր են տարածվել, թե նա 10 շաբաթ կռվում է ճակատային գծում:

Բրիտանական լրատվամիջոցների եւ պաշտպանության նախարարության միջեւ համաձայնագիր էր կնքվել, ըստ որի լրատվամիջոցները որեւէ տեղեկություն չէին հաղորդում Աֆղանստանում արքայազն Հարրիի ծառայության մասին: Այդ պայմանավորվածությունը խախտվեց երեկ, երբ Ավստրալիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-֊ի աղբյուրները ինտերնետով տեղեկություններ տարածեցին այն մասին, որ արքայազն Հարրին գաղտնաբար կռվում է թալիբների դեմ առաջին գծում:

«Հաշվի առնելով ամբողջ ռիսկը, որոշում կայացվեց անմիջապես դուրս բերել նրան Աֆղանստանից»,֊ - ասված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG