Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր պատկերացումները երկրում ստեղծված հետընտրական իրավիճակի զարգացումների վերաբերյալ` հնչեցնելով չորս տարբերակ ընդդիմության եւ երկուսը` իշխանության համար:
«Առաջինը` այդ զանգվածային միջոցառումները նույն ձեւով ակտիվ շարունակվում են` փորձելով ներգրավել նոր ու նոր մարդկանց, բայց մեր կանխատեսումները հետեւյալն են», - Ազատության հրապարակում արդեն 8-րդ օրը անընդմեջ հանրահավաքներ անցկացնող ընդդիմության համար հնարավոր սցենարների մասին խոսելով` ասաց Ռոբերտ Քոչարյանը. - «Ինչքան շատ շարունակվեն այդ միջոցառումները, ինչքան շատ եւ ակտիվ փորձեն մարդկանց անընդհատ պահել Թատերական հրապարակում, այնքան ավելի մեծ է լինելու հետագայում այդ նույն մարդկանց հիասթափությունը... Մարդիկ որոշակի սթրես են ապրում եւ հետո չեն ներում նրանց, ում մեղքով այդ ապրումները ունեցել են: Սա փակուղի է, եւ այդ փակուղին, առաջին հերթին, ժամանակի մեջ վարկաբեկելու է նրանց, ովքեր այդ գործիքը այսօր փորձում են կիրառել»:
Նախագահի խոսքով` ամենից անցանկալի տարբերակը երկրորդն է. - «Հուսահատության պատճառով փորձել անել այն, ինչ արվել է 96 թվականին` գրոհել պետական մարմինները: Միանգամից կազմակերպիչները հայտնվելու են օրենքից դուրս` բոլոր այս կարգավիճակից բխող հետեւանքներով: Իրավապահ մարմինները ունեն բավարար ուժ, բավարար հնարավորություն սահմանադրական կարգը պահպանելու համար... Բայց դրանից հետո հարթակում կանգնած շատ-շատերը երկար տարիներ անց են կացնելու բանտերում»:
Երրորդ սցենարի դեպքում, Ռոբերտ Քոչարյանի խոսքով` շնորհակալություն է հայտնվում «այդ զանգվածին» աջակցության համար. - «Մարդկանց ուղարկում են տուն` պահպանելով ազդեցությունը այդ մարդկանց վրա եւ պահպանելով նաեւ կոշտ ընդդիմություն լինելու կեցվածքը, պատրաստվում են հաջորդ ընտրություններին»:
Նա «ողջամիտ» սցենար է համարում սա, բայց` այս սցենարի համար «պետք է սառնասիրտ գնահատվի իրավիճակը»:
Չորրորդ` ամենամեղմ սցենարը, Քոչարյանի խոսքով, այն է, որ կրկին մարդկանց ուղարկում են տուն, շնորհակալություն են հայտնում աջակցության համար եւ շնորհավորում են նորընտիր նախագահին. - «Խնդրում են մեղմ վերաբերվել այն մարդկանց, ովքեր օրենքը խախտել են այս կամ այն պատճառներով, եւ գնում են գրելու հերթական գիտական աշխատանքը»:
Այս չորս տարբերակներից զատ, ըստ նախագահի, «այլ հնարավոր զարգացում ուղղակի չկա». - «Ընտրությունը արդեն իրենցն է... Մենք պատրաստ ենք այս չորսից յուրաքանչյուր տարբերակին»:
Իշխանությունը, ըստ նախագահ Քոչարյանի, ունի ընդամենը երկու տարբերակ. - «Առաջինը` համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենով մարվելու... Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը եւ այդ նաեւ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել: Ես կարծում եմ, այսօր դա մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, որոնք մոլորված եւ հոգեբանական բավական ապրումների մեջ գտնվում են այդ հրապարակում: Որովհետեւ տարբեր հնարքներով ուղղակի իրենց այնտեղ պահում են»:
«Ի դեպ, ոստիկանությունը ուժը կիրառում է այն ժամանակ, երբ դիմադրություն է հանդիպում: Եթե օրինական պահանջը չի կատարվում` միայն այդ դեպքում», - հավելեց Ռոբերտ Քոչարյանը:
Կարինե Քալանթարյան