Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշից պահանջել է ազատ արձակել վրացական «Մզե» հեռուստաընկերության թղթակից Մալխազ Բասիլիային` հակառակ դեպքում սպառնալով, որ լրագրողին ազատելու համար վրացական ոստիկանությունը հատուկ գործողություն կիրականացնի Սուխումիում:
«Մեր հավաստի տեղեկություններով, նրան ոչ միայն հարցաքննում են, այլեւ տանջանքների, խոշտանգումների են ենթարկում Սուխումիի քննչական մեկուսարանում», - ասել է Սահակաշվիլին լրագրողների հետ զրույցում: - «Ես ուզում եմ Սերգեյ Բաղապշին դիմել իրեն շատ լավ հասկանալի վրացերեն լեզվով. կա’մ Բաղապշը առանց հապաղելու կհրահանգի իր ապօրինի ոստիկանությանը դադարեցնել տանջանքները եւ ազատ արձակել ձերբակալված լրագրողին, կամ ես` Վրաստանի նախագահս, վրացական ոստիկանությանը կհրահանգեմ ազատել Բասիլիային հենց Սուխումիում: Ես իրավասու եմ դա անել»:
Աբխազիայի ղեկավար Սերգեյ Բաղապշը, սակայն, հայտարարել է, թե ձերբակալված լրագրողը պետք է կանգնի դատարանի առջեւ եւ պատասխանատվության ենթարկվի աբխազական օրենքին համապատասխան, քանի որ ապօրինի հատել է սահմանը: Նա այս միջադեպը որակել է սադրանք` կապված Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության հետ:
Մալխազ Բասիլիան վրաց - աբխազական հակամարտության գոտում աբխազական ոստիկանության կողմից ձերբակալվել է փետրվարի 26-ին, երբ փորձում էր տեղեկատվություն հավաքել Աբխազիայում փետրվարի 25-ից մեկնարկած Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեարկության մասին:
Մարտի 2-ին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրությունների քվեարկությունը Աբխազիայում արդեն սկսվել է. դրան մասնակցում են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձինք:
Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի նախագահի ընտրությունների քվեարկության կազմակերպումը հարուցել է Վրաստանի իշխանությունների վրդովմունքը: Վրաստանի արտգործնախարարությունը տարածել էր հայտարարություն` Ռուսաստանից պահանջելով պարզաբանում, թե ինչո՞ւ պետք է անջատողական տարածաշրջանների բնակիչները Ռուսաստանի նախագահ ընտրեն: Վրացական իշխանությունները դա որակել էին որպես միջազգային իրավունքի նորմերի խախտում:
Այդուհանդերձ, ռուսական կողմը պնդում է, որ Ռուսաստանի Սահմանադրությունը իրավունք է տալիս Ռուսաստանի ցանկացած քաղաքացու, անկախ գտնվելու վայրից, կատարել իր քաղաքացիական պարտքն ու մասնակցել ընտրություններին: Իսկ, օրինակ, Աբխազիայի բնակչության 80 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա