Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյան. «Ավելացել են Իրանից Հայաստան ապօրինաբար ներմուծվող ափիոնի ծավալները»


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր հայտնել է, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ափիոն տեսակի թմրամիջոցի ծավալները:

Գլխավոր դատախազը այս տեղեկությունը հայտնել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ գլխավոր դատախազի մամլո քարտուղարից ստացված հաղորդագրության՝ Աղվան Հովսեփյանը տեղեկացրել է դեսպանին, որ «բացահայտվել եւ պատասխանատվության են ենթարկվել թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող, այդ թվում Իրանի քաղաքացիներ, սակայն մաքսանենգության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար երբեմն անհրաժեշտություն է առաջանում նաեւ Իրանի տարածքում դրա կազմակերպիչներին, հանցավոր խմբի անդամներին բացահայտելու ուղղությամբ համապատասխան օպերատիվ-քննչական գործողությունների իրականացումը»:

Գլխավոր դատախազը դեսպանի միջոցով Իրանի գլխավոր դատախազին պաշտոնապես հրավիրել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG