Մատչելիության հղումներ

Մարտի 21-ին կմեկնարկի դպրոցականների հանրապետական օլիմպիադան


Oլիմպիադայի մրցութային առաջադրանքները կազմել են հանրապետական առարկայական հանձնաժողովները,
կազմկոմիտեի նախագահ է նշանակվել կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը: Նա նշեց, որ օլիմպիադաները հովանավորվում են պետության կողմից, սակայն համարվում են ոչ թե պետական միջոցառում, այլ հասարակական շարժում` միտված բացահայտելու շնորհալի աշակերտներին, ովքեր այսօր չեն խրախուսվում:

Հանրապետական փուլում հաղթածներից կկազմվեն Հայաստանը ներկայացնող խմբեր, ովքեր էլ կմասնակցեն համաշխարհային օլիմպիադաների:

«2003 թվականին մեր աշակերտները վերադարձել են 2 ոսկով եւ 3 արծաթով, 2004-ին 1 ոսկե եւ մեկ արծաթե մեդալներով, 2005-ին բերել են 2 ոսկի եւ մեկ արծաթ: Սակայն 2006-ին եւ 2007-ին հայ աշակերտները վաստակել են միայն արծաթե եւ բրոնզե մեդալներ», - տեղեկացրեց Բագրատ Եսայանը:

Պետության տրամադրած գումարը, ըստ փոխնախարարի, չի բավականացնում:

«Չնայած բոլոր խնդիրներին` ամեն կերպ ձգտում ենք, որ համաշխարային օլիմպիադաներին Հայաստանի ներկայացուցիչները պատշաճ մակարդակով ներկայանան», - հավելեց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG