Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքի երկու բնակիչներ դատապարտվել են 17 եւ 15 տարվա ազատազրկման՝ ծնունդով հայաստանցի 50֊-ամյա Հրաչիկ Բաղրամյանին եւ 89-֊ամյա ադրբեջանցի Զիյադխան Էյվազովին ազգային ատելության հողի վրա սպանելու համար:
2006 թվականի աշնանը հանցագործները հարձակում էին գործել Բաղրամյանի եւ Էյվազովի վրա, մի քանի անգամ մուրճով խփելով նրանց գլխներին, այնուհետեւ հարվածներ են հասցրել ձեռքերով եւ ոտքերով, ինչի արդյունքում տուժածները մի քանի օր անց մահացել են հիվանդանոցում:
«Դատարանում ամբաստանյալները պնդել են, որ հարձակում են գործել ոչ թե ազգային հողի վրա, այլ կողոպտելու նպատակով»,֊ - ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-ին ասել է Ալթայի երկրամասի դատախազի օգնական Վալերի Զիյաստինովը: