Իտալացի գիտնականներն ապացուցել են, որ ծխելը թողնելուց հետո կնոջ մաշկը 9 ամսվա ընթացքում երիտասարդանում է 13 տարով: Բացի այդ, հակառակ տարածված կարծիքի, կանանց 75 տոկոսը ծխելը թողնելուց հետո ոչ թե գիրանում, այլ նիհարում է:
Նման եզրակացության են հանգել Ծխելու դեմ պայքարի իտալական միության մասնագետները: Երեկ Միլանում նրանք ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները:
9 ամիս տեւած ուսումնասիրություններին մասնակցել է 64 կին, որոնք թողել են ծխելը եւ զննման ենթարկվել 3 ամիսը մեկ: Այդ կանանց մաշկը երիտասարդացել է միջինը 13 տարով, իսկ քաշը նվազել մի քանի կիլոգրամով: