Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները պահանջել են Եվրամիությունից դատապարտել Խոջալուում կատարվածը


Այսօր մի խումբ ադրբեջանցիներ Բրյուսելում պահանջել են Եվրամիությունից դատապարտել 16 տարի առաջ Խոջալուում կատարվածը:

DPA-֊ի վկայությամբ՝ տասնյակ ադրբեջանցիներ այսօր ցույց են կազմակերպել Եվրամիության կենտրոնակայանի դիմաց, վանկարկելով «Հայերը ահաբեկիչներ են» եւ ծածանելով Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները: ՄԱԿ-ին, Եվրամիությանը եւ այլ միջազգային կազմակերպություններին հասցեագրված հայտարարությունում ադրբեջանցիները պահանջել են «ճանաչել եւ դատապարտել Խոջալուի ցեղասպանությունը»:

Ադրբեջանը պնդում է, որ 1992 թվականի փետրվարի 25֊-ի լույս 26-ի գիշերը հայկական ուժերը սպանել են 613 խաղաղ բնակչի, իսկ 1275֊-ին պատանդ են վերցրել: Հայկական կողմը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG