Մատչելիության հղումներ

Բակո Սահակյան. «Ստեղծված իրավիճակում նկատում ենք արհեստական լարվածություն»


«Մենք այս ստեղծված իրավիճակում նկատում ենք արհեստական լարվածության դրսեւորումներ եւ քննադատում ենք նման կեցվածքը, որովհետեւ այդ ամենը կատարվում է մի ժամանակահատվածում, երբ հայ զինվորը իրականացնում է մարտական հերթապահություն: Բնական է, նման պահվածքը չի կարող նպաստել մեր երկու երկրների անվտանգությունը ապահովելու գործին», - գնահատելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, երեկ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Երեւանում ԵԱՀԿ-ի գործող նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սահակյանը նաեւ ասաց. - «Շահագրգռված ենք, որպեսզի իրավիճակը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կայունանա, որովհետեւ գաղտնիք չէ, որ մեր երկու երկրների հիմնական նվաճումը այս տարիների ձեռք բերված կայունությունն է, եւ այդ կայունությունը հստակ տեղ է գտել Հայաստանի կյանքում, ինչը մենք ողջունում ենք»:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հերքեց ուրբաթ օրը հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե, ի տարբերություն Բակո Սահակյանի, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նախորդ ընտրությունների ժամանակ միջամտել է Հայաստանի ներքին գործերին:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG