Վատիկանի թիվ երկու պաշտոնյա, Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարցիսիո Բերտոնեն մարտի 2֊9-ին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան:
Վատիկանի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Բերտոնեի այցելության նպատակն է հավաստիացնել երկու երկրների կաթոլիկ փոքրամասնություններին, որ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-֊րդը «իրեն մոտ է զգում» այդ համայնքներին:
Բերտոնեն Հայաստանում եւ Ադրբեջանում կհանդիպի այդ երկրներում ապրող կաթոլիկների, ինչպես նաեւ երկու ժողովուրդների հոգեւոր առաջնորդների հետ: